Բելգիայում ձերբակալել են Բրյուսելի ահաբեկչությունների գործով 6-րդ կասկածյալին
Բելգիայում ձերբակալվել է Բրյուսելի ահաբեկչությունների հետ կապ ունենալու մեջ կասկածվող ևս մեկ մարդ. հայտնում է Associated Press-ը։
Նշվում է, որ ձերբակալվածը Օսամա Կ.-ն է։ Այլ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։
Ավելի վաղ Բելգիայի դատախազությունը հաստատել էր Բրյուսելի ահաբեկչությունների գործով 5 կասկածյալների ձերբակալության փաստը։
Մարտի 22-ին պայթյուններ էին որոտացել Բրյուսելի օդանավակայանում ու մետրոյում։ Զոհվել էր 35, վիրավորվել ավելի քան 300 մարդ։
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։










