Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հունիսին կայցելի Հայաստան
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Հայաստան կժամանի հունիսի 24-26-ին. հայտնում է Մայր աթոռի կայքը։
«Հռոմի Պապ նորին սրբություն Ֆրանցիսկոսը, ընդունելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսի, ՀՀ իշխանությունների և կաթոլիկ եկեղեցու հրավերը, 2016 թ. հունիսի 24-ից 26-ը կայցելի Հայաստան»,-ասված է հաղորդագրության մեջ։
Սա կլինի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի երկրորդ այցը Հայաստան։
2001 թվականին Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել Հովհաննես Պողոս 2-րդը:










