Պորտուգալիայի մշակույթի նախարարը հրաժարական է տվել լրագրողներին «բուժիչ ապտակ» հասցնելու մասին գրառման պատճառով

10:59 • 09.04.16

Պորտուգալիայի մշակույթի նախարար Ժոաու Սոարեշը հրաժարական է տվել սկանդալի ֆոնին, որը սկսվել է Facebook-ում նրա արած մեկնաբանության պատճառով, գրում է Корреспондент-ը:

 

Ապրիլի 7-ին արված գրառման մեջ նախարարը խոստացել է «բուժիչ ապտակներ հասցնել» 2 լրագրողների, որոնց արտահայտությունները նա վիրավորական է համարել։ Հրապարակումներից մեկը, որը վիրավորել է նախարարին, թողարկվել է Público թերթում. հեղինակը մեղադրել է Սոարեշին անիրազեկության, կոպտության համար:

 

«Բուժիչ ապտակների» խոստումը շատերին չափազանց է թվացել, և նախարարին վերջին օրերի ընթացքում սկսել են քննադատել: Դրան ի պատասխան` նախարարը նշել է, որ իրավունք է ունեցել պատասխանելու իր հասցեին հնչած մեղադրանքներին:

 

Հրաժարականի մասին որոշումը նա կայացրել է այն բանից հետո, երբ հրապարակայնորեն իր հասցեին մեղադրական մեկնաբանություն է լսել վարչապետ Անտոնիու Կոշտայից։

Պորտուգալիայի մշակույթի նախարարը հրաժարական է տվել լրագրողներին «բուժիչ ապտակ» հասցնելու մասին գրառման պատճառով