240.000 դոլար. Սերբիայի իշխանությունները փոխհատուցում կվճարեն Կոսովոյում ռազմական հանցագործությունների համար

09:36 • 09.04.16

Սերբիայի դատարանն առաջին անգամ երկրի իշխանությունների կողմից ռազմական հանցագործությունների զոհերի ընտանիքներին փոխհատուցում վճարելու մասին որոշում է կայացրել։ Վերջիններս սպանվել են Կոսովոյում, 1990-ականներին, ոստիկանության հատուկ ջոկատների կողմից, գրում է РИА Новости-ն:

 

«Դատարանը որոշում է կայացրել, որ Սերբիան պետք է 240.000 դոլար վճարի 14 զոհերի ընտանիքների 24 անդամներին»,- ասվում է ոչ պետական «Մարդասիրական իրավունքի կենտրոնի» հայտարարությունում, որը ներկայացնում է զոհերի հարազատների շահերը:
 

Դատարանի որոշումը մտադիր են բողոքարկել երկու կողմերը։ Իրավապաշտպանների կարծիքով՝ փոխհատուցման գումարը «պետք է համապատասխան լինի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի չափանիշներին»։

 

Արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ իրենք նույնպես մտադիր են բողոքարկել:



 

240.000 դոլար. Սերբիայի իշխանությունները փոխհատուցում կվճարեն Կոսովոյում ռազմական հանցագործությունների համար