Թուրքմենստանի նախագահը լավ չաշխատելու համար պաշտոններից ազատել է մի քանի նախարարի

11:18 • 09.04.16

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն աշխատանքում թույլ տրված լուրջ թերությունների համար հեռացրել է էկոնոմիկայի և զարգացման նախարար Ելդաշ Շերիպովին, առևտրի և արտաքին տնտեսական կապերի նախարար Բայար Աբաևին, ինչպես նաև հարկային ծառայության ղեկավար Շատլիկ Խումեդովին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Համապատասխան հրամանագրերը պետության ղեկավարը ստորագրել է կառավարության ընդլայնված նիստի ժամանակ:

 

Էկոնոմիկայի նոր նախարար է նշանակվել Բատիր Բազարովը, ով մինչ այդ ղեկավարել է նախարարությանը կից ռիսկերի գործակալությունը: Առևտրի նախարարության նոր ղեկավար է նշանակվել Դովրան Օրազմըրադովը, իսկ հարկային գերատեսչությունը գլխավորել է Սափարբերդի Գունդոգդըևը։

Թուրքմենստանի նախագահը լավ չաշխատելու համար պաշտոններից ազատել է մի քանի նախարարի