Հալեպում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել

22:25 • 10.04.16

Հալեպի ալ-Շեյխ Մաքսուդ թաղամասում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում, այս մասին հաղորդում է Sana լրատվականը: 

Գործակալության փոխանցմամբ հարձակման հետևանքով մեկ քաղաքացիական անձ մահացել է, ևս երեքը` վիրավորվել: 

Աղբյուրի փոխանցմամբ՝ թաղամասում սա ահաբեկչական գործողության առաջին դեպք չէ:

Հալեպում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել