ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովը դիերի փոխանակում է կատարել

17:19 • 10.04.16

Ս.թ. ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է դիակների փոխանակում։

Այս մասին հայտնում են հանձնաժողովից։ 

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովը դիերի փոխանակում է կատարել