Հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին. Դավիթ Բաբայան

22:49 • 10.04.16

Այսօր իրականացված զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ  հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Նա նշեց, որ իր տեղեկությամբ անհետ կորածներից մեկի ճակատագիրը դեռ պարզ չէ:

Նշենք, որ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը ադրբեջանական կողմի հետ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ իրականացրել է դիակների փոխանակում։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:

 

Հայկական կողմին է հանձնվել 18 զոհվածի մարմին. Դավիթ Բաբայան