Գերմանիայում 76 ենթադրյալ իսլամիստի ձերբակալության օրդեր է տրվել

10:46 • 10.04.16

Գերմանիայում բռնության պատրաստ 76 իսլամիստի ձերբակալության օրդեր է տրվել, հաղորդում է Welt am Sonntag թերթը:

Լրատվամիջոցի տրամադրության տակ է հայտնվել Գերմանիայի իշխանությունների պատասխանը Բունդեսթագում «Կանաչների» խմբակցության հարցմանը:

Հաղորդվում է, որ 2015 թվականին Գերմանիայից Սիրիա և Իրաք է մեկնել 150 իսլամիստ: Մի քանի տարվա ընթացքում իսլամական ահաբեկչության համար Գերմանիայից հեռացել է 800 մարդ, նրանցից մոտ 130-ը զոհվել է:

 

Գերմանիայում 76 ենթադրյալ իսլամիստի ձերբակալության օրդեր է տրվել