Գերմանիայի հակահետախուզությունը նախազգուշացրել է Գերմանիայում պատրաստվող ահաբեկչությունների մասին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մտադիր է Գերմանիայում ահաբեկչական գործողություններ իրականացնել: Այդ մասին Welt am Sonntag թերթին հայտարարել է սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչության նախագահ Հանս-Գեորգ Մաասենը:
«ԻՊ»-ը նաև ցանկանում է հարձակումներ իրականացնել Գերմանիայի և նրա շահերի դեմ»,- ասել է Մաասենը՝ հավելելով, որ այս պահին կոնկրետ ահաբեկչությունների մասին տեղեկություն չկա:
Հիշեցնենք, որ Բրյուսելի օդանավակայանում և մետրոպոլիտենի տարբեր կայարաններում ահաբեկչությունները տեղի են ունեցել այս տարվա մարտի 22-ին, ինչի հետևանքով 33 մարդ զոհվել, իսկ 250-ը վիրավորվել էր:










