Հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում արձակել է մի քանի կրակահերթեր. ՊՆ

13:11 • 10.04.16

Ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում նախորդ օրերի համեմատությամբ լարվածությունը նվազել է:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից և նշում, որ արձանագրվել են մի քանի կրակահերթեր: Իսկ Հայաստանի և Նախիջևանի սահմանագոտում առհասարակ կրակոցներ չեն արձանագրվել:

ՀՀ ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում արձակել է մի քանի կրակահերթեր. ՊՆ