Շվեդական Մալմե քաղաքում անհայտ անձինք մահմեդական դպրոց են այրել
Շվեդական Մալմե քաղաքում անհայտ անձինք մասնավոր մահմեդական դպրոց են այրել, հաղորդում է РИА Новости-ն:
Հրդեհը սկսվել է շաբաթ օրը: Մոտակայքում պարեկություն իրականացնող ոստիկանները հանկարծ լսել են «ուժեղ հարված կամ պայթյուն»: Նրանք էլ հենց ականատես են դարձել, թե ինչպես է դեպքի վայրից հեռանում կասկածյալներով ավտոմեքենան: Նրանց հետևից հետապնդում է իրականացվել, սակայն գիշերվա ընթացքում ոչ մեկ այդպես էլ չի ձերբակալվել:
«Մենք դեռ փնտրում ենք դեպքի վայրից հեռացած ավտոմեքենան»,- հայտնել է Մալմեի ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Այն մասին, թե արդյոք դպրոցի շենքի մոտ հրդեհի պահին մարդիկ եղել են և թե արդյոք կան վիրավորներ, լրատվամիջոցները չեն հաղորդում:










