Բելգիայում ահաբեկչությունների կազմակերպիչներն ահաբեկչություն էին պատրաստում Փարիզում Եվրո-2016-ի ընթացքում

17:05 • 11.04.16

Բրյուսելում և Փարիզում հարձակումներ իրականացրած ահաբեկիչներն ահաբեկչություններ էին պատրաստում ամռանը Ֆրանսիայում կայանալիք Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընթացքում։ Այդ մասին հայտնել է Liberation թերթը։

 

Թերթի տվյալներով՝ Բրյուսելում մարտի 22-ի ահաբեկչություններին ներգրավվածության մեջ կասկածվող, անցած շաբաթ ձերբակալված Մոհամեդ Աբրինին հայտարարել է, որ «ջիհադականների ֆրանկո-բելգիական միավորումն ահաբեկչություն էր պատրաստում Եվրո-2016-ի ընթացքում»:

 

«Քննիչները և ոստիկանները պետք է պարզեն այդ խոստովանությունների իսկությունը»,- գրում է թերթը՝ վկայակոչելով անանուն աղբյուրի:

 

Միևնույն ժամանակ, նշում է թերթը, ֆրանսիացի իրավապահների համար ահաբեկիչների նման ծրագրերը նորություն չեն եղել։

 

«Դա սենսացիա չէ, որ ահաբեկիչները ցանկանում էին հարձակում իրականացնել Եվրո-2016-ի ընթացքում: Անվտանգության ուժերը մշտապես քննարկում են հարձակման տարբեր սցենարներ և աշխատում դրանց պատասխան գործողությունների վրա»,- թերթին ասել է Ֆրանսիայի ոստիկանությունում աղբյուրը։

 

Բելգիայում ահաբեկչությունների կազմակերպիչներն ահաբեկչություն էին պատրաստում Փարիզում Եվրո-2016-ի ընթացքում