Ջոն Քերին ԱՄՆ-ի պետքարտուղարներից առաջինն է, ով այցելել է Հիրոշիմայի Խաղաղության պուրակը

08:52 • 11.04.16

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին այցելել է ճապոնական Հիրոշիմայում գտնվող Խաղաղության պուրակը, որը կառուցվել է ի հիշատակ քաղաքի վրա ԱՄՆ-ի կողմից նետված ատոմային ռումբից զոհվածների։
 

Ինչպես նկատում է gazeta.ru-ն, այսպիսով` Քերին դարձել է ԱՄՆ-ի պետքարտուղարներից առաջինը, ով 1945թ. Միացյալ Նահանգների կողմից Հիրոշիմայի ատոմային ռմբակոծումից հետո այցելել է այդ քաղաքը։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ծաղիկներ է դրել միջուկային հարձակման հետևանքով զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ: Հետաքրքրական է, որ նույնպիսի խորհրդանշական քայլի են դիմել նաև Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։

 

Բացի այդ, Քերին գրառում է կատարել Խաղաղության պուրակի հյուրերի համար նախատեսված գրքում, ինչից հետո համապատասխան լուսանկարը հրապարակել է իր թվիթերյան միկրոբլոգում։

 

Աղբյուրը հավելում է, որ ավելի վաղ ոլորտի վերլուծաբանները կանխատեսում էին, որ Քերին ներողություն չի խնդրի ժամանակին ամերիկյան կառավարության որոշմամբ ճապոնական քաղաքներն ատոմային ռմբակոծության ենթարկելու համար։

 

Ջոն Քերին ԱՄՆ-ի պետքարտուղարներից առաջինն է, ով այցելել է Հիրոշիմայի Խաղաղության պուրակը