Ղրղզստանի վարչապետը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի պատճառով
Ղրղզստանի վարչապետ Թեմիր Սարիևը ստիպված է եղել հրաժարականի դիմում ներկայացնել, ինչի մասին հայտնել է նախարարների կաբինետի նիստի ժամանակ:
Ինչպես նշում է lenta.ru-ն, պաշտոնյայի որոշումը կապված է կոռուպցիոն սկանդալում իր անվան հետ։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի ղրղզական ծառայության ունեցած տեղեկությունների՝ Սարիևի պաշտոնանկության հարցը սկսել է քննարկվել, երբ պարզվել է մայրուղիներից մեկի վերակառուցման համար անցկացված խոշոր տենդերում տեղ գտած լուրջ խախտումների մասին։
Երկրի տրանսպորտի ու հեռահաղորդակցության նախարարը մեղադրել է վարչապետի յուրայիններին չինական «Լոնգ հայ» ընկերության շահերն առաջ տանելու համար: Այս հարցի ուսումնասիրության նպատակով ստեղծված պատգամավորական հանձնաժողովը խորհուրդ է տվել խորհրդարանին անվստահության քվե հայտնել վարչապետին։










