Սիրիական քաղաքներից մեկը միացել է կրակի դադարեցման համաձայնագրին

10:04 • 11.04.16

Սիրիական Էն-Նասրիա քաղաքը՝ մոտ 10 հազար բնակչությամբ, միացել է երկրում հրադադարի գործընթացին, գրում է gazeta.ru-ն։

 

Նշվում է, որ կրակի դադարեցման ռեժիմին միանալու համաձայնագիրը ստորագրվել է երեք կողմերի՝ քաղաքի ավագանու, սիրիական զինուժի, հաշտեցման ռուսական կենտրոնի միջև, որի շտաբը գտնվում է «Հմեյմիմ» ռուսական ավիատիեզերական ուժերի բազայում։

 

Էն-Նասրիան տեղակայված է Դամասկոսից մոտ 100 կմ հյուսիս-արևելք՝ Հոմս նահանգի հետ սահմանագծին։

 

Սա առաջին քաղաքն է այդ տարածաշրջանում, որը բնակիչների զգալի թվով միանում է կրակի դադարեցման ռեժիմին։

Սիրիական քաղաքներից մեկը միացել է կրակի դադարեցման համաձայնագրին