Օբաման ասել է, թե որն է եղել իր պաշտոնավարման ընթացքում գործած մեծագույն սխալը
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր տված վերջին հարցազրույցներից մեկում անկեղծ պատասխան է տվել այն հարցին, թե որն է եղել իր պաշտոնավարման ընթացքում թույլ տված մեծագույն սխալը։
Ինչպես նշում է gazeta.ru-ն, Միացյալ Նահանգների ղեկավարն ասել է, որ դա Լիբիա ներխուժումն էր ու հաջորդ օրն իրենց նախապատրաստած ծրագրի ձախողումը։ Միևնույն ժամանակ, Օբաման նշել է, որ այն ժամանակ դա ճիշտ քայլ է համարել։
Նախագահն իր խոսքում մանրամասնել է, որ 2011թ. բռնապետ Մուամար Կադաֆիին տապալելու նպատակով մշակված օպերացիայի հետևանքների հստակ պլանավորման բացակայությունը լուրջ բացթողում է համարում։










