Փորձելով պարել այդ երկու կրակների միջև՝ մենք կորցնում ենք թե՛ մեկին, թե՛ մյուսին. Սոլովյովը՝ ԼՂ հակամարտության մասին (տեսանյութ)

10:54 • 11.04.16

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման առնչությամբ Ռուսաստանը մինչև հիմա չի ասել՝ ով սկսեց, մինչդեռ նշում է, որ կողմերին հաշտեցրեց Ռուսաստանը։ Այդ մասին «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ»՝ «Воскресный вечер с Владимиром Соловьёвым» հաղորդման ժամանակ հայտարարել է հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը։

 

«Մենք մինչև հիմա չենք պատասխանել մի պարզ հարցի՝ ո՞րն է մեր դիրքորոշումը: Հայաստանի համար ի՞նչ է Լեռնային Ղարաբաղը։ Այդ հարցին պետք է, չէ՞, պատասխանել: Իսկ պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը (անկախությունը-Խմբ.), Լեռնային Ղարաբաղում հանրաքվե է անցկացվում, նրանք գնում են Ղրիմի ճանապարհով, և մենք այդ ժամանակ ՀԱՊԿ-ի պայմաններով ի՞նչ պետք է անենք։ Պետք է պատերա՞զմ սկսենք Ադրբեջանի դեմ։ Նկատեք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեզ չի դնում նման բարդ վիճակի մեջ: Նա հնարավորություն է թողնում քաղաքական լուծման համար: Մենք ասում ենք՝ Ադրբեջանը մեր գործընկերն է, բայց մենք չե՞նք նկատել … Ադրբեջանի տնտեսական քաղաքականությունը շատ անկախ է, երբեմն ուղղակիորեն հակասում է մեր շահերին, մենք չե՞նք նկատել թուրք ղեկավարների տարբեր այցերը և հայտարարությունները»,- ասել է Սոլովյովը՝ նշելով, որ Ռուսաստանը չգիտես ինչու չի աշխատում Ադրբեջանի հետ այդ ուղղությամբ, բավականաչափ չի ներգրավում իր տնտեսական ուղեծրում։

 

«Այդկերպ փորձելով պարել այդ երկու կրակների միջև՝ մենք կորցնում ենք ինչպես մեկին, այնպես էլ մյուսին: Իմիջիայլոց այդ հակամարտության առնչությամբ մենք մինչև հիմա չենք ասել՝ ով սկսեց: Մենք պատասխան չենք տալիս: Մենք ասում ենք՝ ով բարիշեցրեց՝ մենք, իսկ ով սկսեց՝ չենք ասում»,- ասել է նա։

 

Երբ հաղորդմանը մասնակցող Ռուսաստանի պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Ժելեզնյակն ասել է, որ սկսել է երրորդ ուժը, «հավանաբար՝ թուրքական հատուկ ստորաբաժանումները», Սոլովյովը պատասխանել է՝ «իսկ ինչպե՞ս են նրանք այնտեղ հայտնվել»։

 

Տեսանյութում այդ հատվածը կարող եք դիտել 33-րդ րոպեից.

 

Փորձելով պարել այդ երկու կրակների միջև՝ մենք կորցնում ենք թե՛ մեկին, թե՛ մյուսին. Սոլովյովը՝ ԼՂ հակամարտության մասին (տեսանյութ)