Ստավրոպոլում մահապարտները հարձակում են իրականացրել ոստիկանական բաժանմունքի վրա (տեսանյութ)

13:17 • 11.04.16

ՌԴ Ստավրոպոլի երկրամասում ՆԳՆ շրջանային բաժանմունքներից մեկի վրա այսօր հարձակում է իրականացվել, հայտնում է lenta.ru-ն։

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ մահապարտները եղել են ոչ թե չորսը, ինչպես հաղորդվել է ավելի վաղ, այլ՝ երկուսը։

 

Նրանցից մեկին ոչնչացրել են բաժանմունք մտնելու փորձի ընթացքում՝ անցակետում, իսկ մյուսը հասցրել է պայթեցնել ինքն իրեն։ Ոստիկանության և քաղաքացիների շարքերում զոհեր չկան։

 

LifeNews-ը դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել։

 

Ստավրոպոլում մահապարտները հարձակում են իրականացրել ոստիկանական բաժանմունքի վրա (տեսանյութ)