Շուրջ 1.7 մլն սիրիացիներ վերադարձել են իրենց բնակավայրեր

19:49 • 11.04.16

Սիրիայի շուրջ 1.7 մլն քաղաքացիներ վերադարձել են իրենց բնակավայրեր դրանցում ենթակառուցվախքների վերականգնումից հետ: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է Սիրիայի փոխվարչապետ, տեղական ինքնակառավարման հարցերով նախարար Օմար Գալավանջին:


Նա ընդգծել է, որ երկրի կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում քաղաքացիներին հայրենի քաղաքներ վերադարձնելու համար՝ այնտեղ Սիրիայի արաբական բանակի ուժերի կողմից անվտանգություն հաստատելուց հետո:


«Կառավարությունը շարունակում է հետևել ավելի քան 500 ժամանակավոր կացարաններին և ապահովել դրանց հիմնական անհրաժեշտ իրերով: Բացի այդ, կառավարության լիակատար ֆինանսավորմամբ նոր ծրագրեր են գործարկվում Դամասկոսի և Հոմսի շրջաններում կեցության կենտրոններ ստելծելու ուղղությամբ, որոնցից յուրաքանչյուրում 2000 բնակելի կառույց կտեղակայվի:

 

 

Շուրջ 1.7 մլն սիրիացիներ վերադարձել են իրենց բնակավայրեր