Թուրքական ինքնաթիռը կայծակի հարվածից հետո արտակարգ վայրէջք է կատարել

08:37 • 11.04.16

Ստամբուլում արտակարգ վայրէջք է կատարել «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռը։

 

Ինչպես հայտնում է «Դողան» լրատվական գործակալությունը, պատճառը եղել է այն, որ ինքնաթիռին կայծակ է հարվածել։

 

Տուժածներ չկան: Ինքնաթիռը ներքին չվերթ իրականացնելիս է եղել: Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռը ստուգվել է:

Թուրքական ինքնաթիռը կայծակի հարվածից հետո արտակարգ վայրէջք է կատարել