Քրդական Աշխատավորական կուսակցության անդամները Իրաքի սահմանի մոտ 2 թուրք զինվոր են սպանել

22:28 • 11.04.16

Քրդական Աշխատավորական կուսակցության անդամները Իրաքի սահմանների մոտակայքում երկու թուրք զինվոր են սպանել, տեղեկացնում է iraqinews.com-ը:


«Մեր զինուժը Իրաքին սահմանակից  Քլաբան բնակավայրում հարձակվել է մի խումբ թուրքական զինվորների վրա, ովքեր փորձում էին հաստատվել մեր գլխամասի մոտ», նման հայտարարությամբ հանդես է եկել Քրդական Աշխատավորական կուսակցությունը:


Հարձակման հետևանքով վնասվել է նաև նրանց ավտոմեքենան:
 

 

Քրդական Աշխատավորական կուսակցության անդամները Իրաքի սահմանի մոտ 2 թուրք զինվոր են սպանել