Ամերիկահայերը բողոքի ցույց են անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության մոտ

18:40 • 11.04.16

Վաշինգտոնի շրջանում բնակվող ամերիկահայերը հավաքվել են Ադրբեջանի դեսպանության մոտ` իրենց բողոքը հայտնել Լեռնային Ղարաբաղի վրա  Բաքվի շարունակական ռազմական հարձակումների դեմ:


Ինչպես տեղեկացնում է Horizon weekly-ը` բողոքի ցույցը կազմակերպել էին «Սեպուհ Կոմիտե» Հայ հեղափոխական դաշնակցությունը և Սուրբ Խաչ հայ առաքելական եկեղեցին, ինչպես նաև Հայ երիտասարդական միության ներկայացուցիչները:


Վաշինգտոնում Բաքվի դիվանագիտական ներկայացուցչության մոտակայքում 150 հայ ցուցարարներ էին հավաքվել` պաստառներ ծածանելով և խաղաղամետ կարգախոսներ հնչեցնելով:


Նրանք բախվել են Ադրբեջանի դեսպանության անձնակազմի ընտանիքների փոքրիկ ցույցին, ովքեր տոնում էին Ալիևի կառավարության դաժան հարձակումը, որին տասնյակ մարդիկ են զոհ գնացել հակամարտության երկու կողմից:

 

 

 

Ամերիկահայերը բողոքի ցույց են անցկացրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության մոտ