Սիրիայում 1.000-ից ավելի գրոհայիններ հանձնել են իրենց զենքը. փոխնահանգապետ
Սիրիական Դերաա նահանգում 1.000-ից ավելի գրոհայիններ հանձնել են իրենց զենքերը, ինչի շնորհիվ տվյալ տարածքում հրադադարի պահպանման գործընթացում զգալի առաջընթաց է նկատվել։
Ինչպես հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով փոխնահանգապետ Ավադ Սուիդանին, ներկայում Դերաայի որոշ հատվածներում իրավիճակը զգալի հանգիստ է, քանի որ հրադադարի ռեժիմը պահպանում են ինչպես երկրի կառավարական զորքերը, այնպես էլ` զինված խմբավորումները:
Պաշտոնյան նաև հավելել է, որ նահանգի մի մասը շարունակում է մնալ «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ։










