ՆԱՍԱ-ին հաջողվել է կապ հաստատել վթարված Kepler տիեզերանավի հետ

11:30 • 12.04.16

ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության (ՆԱՍԱ) մասնագետներին հաջողվել է վերականգնել կապը մի քանի օր շարունակ վթարային ռեժիմում գտնված Kepler տիեզերանավի հետ։

 

Ինչպես հայտնում է The Gaurdian-ը, Երկրից մոտ 100 մլն կմ հեռավորության վրա գտնվող սարքն անցած շաբաթ անսպասելիորեն անցել էր վթարային ռեժիմի` ձախողելով Երկրին նման մոլորակների որոնման գործընթացի նախապես ծրագրված մեկնարկը։

 

Սակայն այժմ ՆԱՍԱ-ի գիտնականները վստահեցնում են, որ իրենց հաջողվել է վերականգնել կապը մոտ կես մլրդ դոլար արժողությամբ տիեզերանավի հետ։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ 2009թ. արձակված Kepler-ն առ այսօր հայտնաբերել է մոտ 5.000 էկզոմոլորակ։


 

ՆԱՍԱ-ին հաջողվել է կապ հաստատել վթարված Kepler տիեզերանավի հետ