Սիրիայի տարածքից արձակված հրթիռներ են պայթել Թուրքիայում. կա 12 վիրավոր

10:19 • 12.04.16

Սիրիայի տարածքից արձակված 3 հրթիռներ պայթել են թուրքական Քիլիս բնակավայրի մոտ։

 

Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, միջադեպի հետևանքով վիրավորվել է 12 մարդ։

 

Համաձայն տեղեկությունների՝ հրթիռներից մեկը տան վրա է ընկել։ Դրա պայթյունից վիրավորվել է 12 մարդ։ Վիրավորները տեղափոխվել են Քիլիսի պետական հիվանդանոց։

 

Վնասվել են տներ և մեքենաներ։

 

Քիլիսի քաղաքապետ Սուլեյման Թափսըզը հայտնել է, որ թուրքական զինուժը կրակ է բացել այն թիրախների ուղղությամբ, որտեղից արձակվել էին հրթիռները։ «Թիրախները ոչնչացվել են»,-ասել է նա։

Սիրիայի տարածքից արձակված հրթիռներ են պայթել Թուրքիայում. կա 12 վիրավոր