Թաիլանդում հարբած վարորդներին որպես պատիժ աշխատելու կուղարկեն դիահերձարաններ

10:11 • 12.04.16

Թաիլանդի կառավարությունը բուդդիստական Ամանորի՝ Սոնգկրանի անցկացման ժամանակահատվածում օրինազանց վարորդների դեմ պայքարի նոր միջոց է գտել. հարբած մեքենայի ղեկին նստողներին որպես պատիժ քաղաքային հիվանդանոցների դիահերձարաններ կուղարկեն։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, ավտովթարների հետևանքով մահացությունների ցուցանիշով Թաիլանդն աշխարհում զբաղեցնում է 2-րդ տեղը, ուստի՝ բնական է, որ երկրի իշխանությունները պատրաստ են ամեն քայլի՝ իրավիճակը բարելավելու համար։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ օրինազանց վարորդները կաշխատեն հիվանդանոցների դիահերձարաններում 15 օր, որպեսզի սթափվեն ու սեփական աչքերով տեսնեն հարբած ղեկին նստելու հնարավոր հետևանքները։

 

Թաիլանդում հարբած վարորդներին որպես պատիժ աշխատելու կուղարկեն դիահերձարաններ