Հս. Կորեան պատրաստվում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակմանը. ԱՄՆ-ի հետախուզություն
ԱՄՆ-ի հետախուզական արբանյակների հավաքած տվյալները փաստում են, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է արձակել KN-08 կամ KN-14 դասի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։
Ինչպես հայտնում է vz.ru-ն, ամերիկացի մասնագետների փոխանցմամբ, այդ հրթիռը կարող է հասնել մինչև Միացյալ Նահանգների խաղաղօվկիանոսյան ափ։
Սակայն մասնագետները չեն բացառում այն, որ Փհենյակը կարող է փորձարկել «Մուսուդան» տիպի հրթիռ, որը կարող է հասնել մինչև Ալյասկա կամ Գուամ կղզի։ Չի բացառվում նաև, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները կարող են հրաժարվել հրթիռի արձակման գաղափարից:
Աղբյուրը հիշեցնում է, որ ապրիլի 9-ին Փհենյանը հայտարարել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի շարժիչի բարեհաջող փորձարկման մասին։ Հայտնի է, որ փորձարկման գործընթացը ղեկավարել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը։










