Ռուսաստանը զենք է վաճառում և՛ Երևանին, և՛ Բաքվին՝ շահերի հավասարակշռություն պահպանելով. Ռոգոզին
Ռուսաստանը զենք է վաճառում և՛ Երևանին, և՛ Բաքվին՝ շահերի հավասարակշռություն պահպանելով։ Այդ մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, հաղորդում է РИА Новости-ն։
«Մենք զենք ենք վաճառում Հայաստանին և Ադրբեջանին՝ պահպանելով շահերի հավասարակշռությունը»,- ասել է Ռոգոզինը երկուշաբթի օրը «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում։
Նա նաև ընդգծել է, որ հենց Ռուսաստանը դադարի զենք մատակարարել այդ երկրներից որևիցե մեկին, ապա նրա տեղը կգրավեն ԱՄՆ-ն կամ այլ երկրներ։
Հիշեցնենք, որ այս նույն պաշտոնյան օրեր առաջ նույնպես հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները կշարունակեն պայմանագրերի շրջանակում զենք մատակարարել Ադրբեջանին` որպես իրենց ռազմավարական գործընկերոջ:
«Ամեն ինչ արվում է պայմանագրերի համաձայն: Մեր պարագայում երկու երկրներն էլ ռազմավարական գործընկերներ են»,-ասել էր փոխվարչապետը:










