Սիրիայում ռուսական ռազմական ուղղաթիռ է վթարի ենթարկվել

11:53 • 12.04.16

Ռուսաստանի ավիատիեզերական ուժերին պատկանող Ми-28Н հարվածային ուղղաթիռը Սիրիայում վթարի է ենթարկվել։ Այն չի խոցվել, զոհվել են անձնակազմի երկու անդամները։


Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։


«2016 թվականի ապրիլի 12-ին թռիչք է իրականացվել Սիրիայի Հոմս քաղաքի մոտակայքում, որի ժամանակ էլ ինքնաթիռը կործանվել է։ Անձնակազմի երկու անդամները զոհվել են»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ համաձայն դեպքի վայրի զեկույցի՝ ինքնաթիռը խոցված չի եղել։
Դեպքի վայրում աշխատում է ավիավթարների քննության հարցով մասնագետների խումբը։

Սիրիայում ռուսական ռազմական ուղղաթիռ է վթարի ենթարկվել