Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել մոտ 174 հազար ներգաղթյալ

16:22 • 12.04.16

Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել մոտ 174 հազար ներգաղթյալ և փախստական, ընդ որում՝ 723 մարդ մահացել կամ անհետ կորել է՝ փորձելով հասնել եվրոպական երկրներ, հաղորդում է ТАСС-ը։

 

Այդ մասին հայտնել են Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունից։

 

Կազմակերպության տվյալներով՝ հունվարի 1-ից ապրիլի 11-ն ընկած ժամանակահատվածում ժամանողների թիվը 173.761 է։ Հունաստան է ժամանել 153.156 մարդ, Իտալիա՝ 19.930, Իսպանիա՝ 648, Կիպրոս՝ 27։

 

Անցած տարվա առաջին չորս ամիսների ընթացքում ժամանողների թիվը եղել է 48.636։

 

Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել մոտ 174 հազար ներգաղթյալ