«Թալիբանն» ազդարարել է ահաբեկչական հարձակումների «գարնանային սեզոնի» մեկնարկը

16:44 • 12.04.16

«Թալիբան» ծայրահեղական խմբավորումը հայտարարել է Աֆղանստանի տարածքում ահաբեկչական հարձակումների «գարնանային սեզոնի» մեկնարկի մասին։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, ահաբեկիչները նախազգուշացրել են, որ կառավարության դեմ ուղղված լայնածավալ գործողություններ են իրականացնելու: Մասնավորապես՝ «Օպերացիա Օմարի» գործողությունների շրջանակում օգտագործվելու են մահապարտներ։


Ահաբեկիչների տարածած հայտարարության մեջ ասվում է, որ մահապարտների ու հարձակումների թիրախում են լինելու իշխանությունների ներկայացուցիչները։

 

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ «Թալիբանի» նպատակն է երկրում վերահաստատել իսլամական օրենքներն ու ազատվել ԱՄՆ-ի ազդեցությունից։

 


 

«Թալիբանն» ազդարարել է ահաբեկչական հարձակումների «գարնանային սեզոնի» մեկնարկը