Թուրքիայում պայթուցիկով համալրված ավտոմեքենան մտել է ժանդարմերիայի բաժանմունք

08:49 • 12.04.16

Թուրքական Դիարբեքիր նահանգի Հանի քաղաքում պայթուցիկով համալրված ավտոմեքենան մտել է ժանդարմերիայի բաժանմունք, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Պայթյունի հետևանքով մի քանի մարդ վնասվածքներ է ստացել, դեպքի վայր է ժամանել շտապօգնության մի քանի մեքենա։

 

Անցած տարվա հուլիսից Թուրքիայի հարավ-արևելքում, որը հիմնականում բնակեցված է քրդերով, հաճախակիացել են պայթյունները։

 

 

Թուրքիայում պայթուցիկով համալրված ավտոմեքենան մտել է ժանդարմերիայի բաժանմունք