ԱՄՆ-ն տասնյակ ծայրահեղականների է ոչնչացրել Սոմալիում. Պենտագոն

23:21 • 12.04.16

ԱՄՆ-ն ապրիլի 11-12-ը անօդաչու թռչող սարքերից հարվածներ են հասցրել «Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ուղղությամբ Սոմալիի հարավում: ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը:

Վերջինիս ներկայացրած տեղեկության համաձայն` ամերիկյան գործողությունների արդյունքում ոչնչացվել են մոտ տասը ծայրահեղականներ, որոնք «անմիջական սպառնալիք էին ներկայացնում ԱՄՆ անձնակազմի համար»:  Այլ մանրամասներ Պենտագոնի ներկայացուցիչը չի ներկայացրել:

«Աշ-Շաբաբը»  արմատական իսլամիստական խմբավորում է, որը կազմավորվել է 2004-ին Սոմալիի տարածքում:


 

ԱՄՆ-ն տասնյակ ծայրահեղականների է ոչնչացրել Սոմալիում. Պենտագոն