Ապրիլի 12-ին Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներն ակցիա կիրականացնեն հանուն Արցախի խաղաղության

10:45 • 12.04.16

Ի պատասխան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի բնակավայրերի վերջին ռմբակոծումների` Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանն ու մի շարք այլ պաշտոնյաներ միացել են բոլոր նրանց, ովքեր դատապարտել են Բաքվի` վերջին մի քանի օրվա ընթացքում անմեղ մարդկանց կյանքեր խլած ագրեսիվ գործողությունները։

 

Ինչպես նշում է asbarez.com-ը, քաղաքային խորհրդի անդամները տեղի հայ համայնքի ընկերակցությամբ ապրիլի 12-ին Լոս Անջելեսի քաղաքապետարանի մոտ ակցիա կիրականացնեն հանուն Արցախի խաղաղության։


«ԱՄՆ-ի կառավարությունը, որն աշխարհում հույսի ու ժողովրդավարության բաստիոն է, պետք է օգտագործի իր ազդեցությունն ու այդ կարևոր տարածաշրջանում ապահովի կայունությունը»,-ասել է Փոլ Կրեկորյանը։


 

Ապրիլի 12-ին Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներն ակցիա կիրականացնեն հանուն Արցախի խաղաղության