Տարհանում Ամստերդամի օդանավակայանից. պայթուցիկ չի հայտնաբերվել

09:22 • 13.04.16

Զինված ոստիկանությունն այս գիշեր մասամբ տարհանել է Ամստերդամի «Սխիպհոլ» օդանավակայանը՝ հնարավոր սպառնալիքի պատճառով, հայտնում է Интерфакс-ը։


Միաժամանակ տարհանվել են օդանավակայանի առևտրի կենտրոնի այցելուները։

 

Լրատվամիջոցների տվյալներով՝ «կասկածելի իրադրությամբ» պայմանավորված՝ ձերբակալվել է 3 մարդ։ Թռիչքի պատրաստվող ուղևորների ուղեբեռները ստուգվել են ոստիկանների կողմից։

 

Օդանավակայանից հաղորդել են, որ անվտանգության նկատառումներով իրականացվող գործողությունը լուրջ ազդեցություն չի ունենա չվերթների ու վայրէջքների վրա։

 

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ օդանավակայանում անվտանգության միջոցառումները դադարեցվել են, պայթուցիկ չի հայտնաբերվել։

 

Օդանավակայանի ղեկավարությունը Twitter-ում տեղեկացրել է, որ բնականոն աշխատանքը վերականգնվել է, և շնորհակալություն է հայտնել ուղևորներին «համբերության և ըմբռնման համար»։

Տարհանում Ամստերդամի օդանավակայանից. պայթուցիկ չի հայտնաբերվել