Ալ Քաիդան սկսում է ակտիվանալ Աֆղանստանում

23:39 • 13.04.16

Աֆղանստանի գործող պաշտպանության նախարար Մասում Ստանիկզայի պնդմամբ, չնայած Ալ Քաիդա ահաբեկչական խմբավորման պասիվությանը, վերջերս նկատվում է ակտիվացում, գրում է cnn.com-ը:

«Նրանք իսկապես շատ ակտիվ են: Աշխատում են թաքուն, վերակազմակերպում են իրենց և պատրաստվում են առավել մեծ  հարձակումների» CNN-ին ասել է Մասում Ստանիկզայը:

Աֆղանստանում ԱՄՆ ռազմական ներկայացուցչության աշխատակազմի ղեկավարի տեղակալ գեներալ Ջեֆ Բուչանան ասել է, որ Կանդահար նահանգում վերջերս ոչնչացված ճամբարում գտնվել է Ալ Քաիդայի ավելի քան 150 անդամ:

«Անցյալ տարվա տվյալներով Աֆղանստանում կար Ալ Քաիդայի 50-100 անդամ, սակայն այս ճամբարում մենք գտանք ավելի քան 150 անդամի» ասել է Ջեֆ Բուչանան:

Ալ Քաիդան սկսում է ակտիվանալ Աֆղանստանում