Բակո Սահակյանն ընդունել է Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներին, քննարկվել է պետություն-եկեղեցի, Հայրենիք-Սփյուռք հարցերի շրջանակը

13:07 • 13.04.16

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին հանդիպում է ունեցել Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի և Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։


Հանդիմանը քննարկվել են  պետություն-եկեղեցի, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող հարցերի լայն շրջանակ:


Ուշադրության կենտրոնում էր ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին և դրանց հետևանքներին վերաբերող հարցեր:


Նախագահ Սահակյանը նշել է, որ այս օրհասական օրերին համայն հայությունը ցուցաբերել է օրինակելի միասնականություն, բարձր հայրենասիրություն և անձնվիրություն` ընդգծելով այս գործընթացում Հայ առաքելական եկեղեցու կարևոր դերակատարությունը:


Երկրի ղեկավարը արժևորել է Ամենայն Հայոց և Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսների այցն Արցախ`նշելով նրա պատմական լինելը հոգևոր, քաղաքական և մատաղ սերնդին հայեցի դաստիարակության տեսանկյուններից:


Հանդիպմանը մասնակցում էին Հայ առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, բարձրագույն հոգևորական դասի մի խումբ ներկայացուցիչներ:




 

Բակո Սահակյանն ընդունել է Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներին, քննարկվել է պետություն-եկեղեցի, Հայրենիք-Սփյուռք հարցերի շրջանակը