Գերմանիան չի ճանաչում Սիրիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքները

19:26 • 13.04.16

Գերմանիայի կառավարությունը չի ճանաչում Սիրիայում ընտրությունների արդյունքները: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարտին Շեֆերը, հաղորդում է РИА Новости-ն:
 

«Գերմանիայի կառավարությունը չի ճանաչում այդ ընտրությունների արդյունքները… Իրավիճակում, որի մեջ գտնվում է երկիրը, անհնար է անցկացնել ազատ և արդար ընտրություններ»,- չորեքշաբթի օրը Բեռլինում լրագրողներին հայտարարել է Շեֆերը:
 

Սիրիայում ապրիլի 13-ին խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Ընտրարշավում մասնակցում է 3,5 հազար թեկնածու, որոնք հավակնում են պատգամավորական 250 մանդատի:

Գերմանիան չի ճանաչում Սիրիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքները