ԱՄՆ ՀԴԲ-ն պարգևատրել է հաքերներին, որոնք օգնել են «կոտրել» ահաբեկչի iPhone-ը
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն պարգևավճար է տվել հաքերներին, որոնք ցույց են տվել Սան Բեռնարդինոյից ահաբեկչի iPhone-ը «կոտրելու» ձևը, հայտնում է The Washington post-ը։
Ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները դիմել էին դատարան՝ պահանջելով պարտադրել Apple-ին օգնել 14 մարդու սպանողի հեռախոսի տվյալներն ապակոդավորելոււ հարցում։ Այն բանից հետո, երբ ՀԴԲ-ին հաջողվել է առանց ընկերության օգնության լուծել հարցը, հայցը հետ է վերցվել, հաղորդում է РИА Новости-ն։
«ՀԴԲ-ն կոտրել է Սան Բեռնարդինոյում ահաբեկչության կազմակերպչի հեռախոսը պրոֆեսիոնալ հաքերների օգնությամբ, որոնք հայտնաբերել ու բյուրոյին տեղեկություն են տվել սմարթֆոնի ծրագրային ապահովման համակարգում առնվազն մեկ՝ նախկինում անհայտ սխալի գոյության մասին»,-պնդում է պարբերականը՝ սեփական աղբյուրներին հղումով։
Դրա համար ցանցահեններին հոնորար է վճարվել։










