Երիտասարդ արաբների մեծ մասը մերժում է «Իսլամական պետությունը». հարցում
Երիտասարդ արաբների ճնշող մեծամասնությունը գնալով մերժում է «Իսլամական պետությունը» և հավատում, որ ծայրահեղական խմբավորմանը չի հաջողվի խալիֆայություն հիմնել, գրում է theguardian.com-ը՝ հղում անելով arabyouthsurvey.com-ի հարցման արդյունքներին:
Հարցված երիտասարդ արաբների միայն 13%-ն է ասել, որ պատկերացնում է իրեն «Իսլամական պետության» աջակցողի դերում, իսկ 50%-ը ահաբեկչական խմբավորմանը դիտում է որպես Մերձավոր Արևելքի գլխավոր խնդիր:
Այնուամենայնիվ, տարածաշրջանում առկա գործազրկության բարձր մակարդակը դիտվում է որպես ահաբեկչության գլխավոր սնուցող պատճառ:
16 հարցված երկրներից 8-ում գործազրկության պատճառով ավելի շատ մարդ է միացել «Իսլամական պետությանը», քան կրոնական հայացքներից ելնելով:










