Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը եռագույն է «ներկվել»՝ ի հիշատակ Արցախում զոհվածների (լուսանկարներ, տեսանյութ)

11:23 • 13.04.16

Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է հայկական դրոշի գույներով՝ ի հիշատակ Արցախում զոհվածների։


Այդ մասին տեղեկացնում է Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսարանը՝ հրապարակելով շենքի լուսանկարները։

 

Asbarez-ի հաղորդմամբ՝  Լոս Անջելեսում այսօր ակցիա է տեղի ունեցել, որով ամերիկահայերն իրենց աջակցությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղին։

 

Հաղորդավար, պրոդյուսեր Արա Ղազարյանը ևս իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է  Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը եռագույն «ներկելու» փաստին։


«Աշխարհի ամենամեծ և հարուստ մեգապոլիսներից մեկի՝ Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքն այսօր «ներկվել» էր մեր եռագույնի գույներով՝ ի հիշատակ քառօրյա պատերազմում զոհված մեր հերոսների…


Քաղաքապետարանի դիմաց այս պահին տեղի է ունենում բազմամարդ մոմավառություն…
PS - Հասկանալի պատճառներով գնահատական չեմ տալիս և գովեստի խոսքեր չեմ գրում, ուղղակի հպարտ եմ, որ Լոսում մենք կարող ուժ ենք»,-գրել է նա:

 

 

Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը եռագույն է «ներկվել»՝ ի հիշատակ Արցախում զոհվածների (լուսանկարներ, տեսանյութ)