Մերկելը կարևորել է խոսքի ազատության արժեքը` անդրադառնալով գերմանացի հաղորդավարի դեմ գործ հարուցելու Էրդողանի պահանջին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդգծել է ազատ խոսքի կարևորությունը` անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից գերմանական հեռուստաալիքի երգիծաբանի դեմ գործ հարուցելու պահանջին։
Ինչպես հայտնում է Agence France Presse-ը` Մերկելը նշել է, որ իր կառավարությունն այս դեպքը դիտարկում է մյուս բոլոր քաղաքական հարցերից առանձին։
Կանցլերը շեշտել է, որ Գերմանիայի Սահմանադրությունը երաշխավորում է «գիտական և արվեստի շրջանակներում արտահայտման ազատությունը»։
Նա հավելել է նաև. «Այս արժեքները կիրառվում են անկախ քաղաքական խնդիրներից, որոնք մենք քննարկում ենք միմյանց հետ, այդ թվում` նաև ներգաղթյալների հարցը»:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Neo Magazin Royale հաղորդման շրջանակում Յան Բեմերմանն Էրդողանին նվիրված բանաստեղծություն էր ընթերցել, ինչից հետո Անկարան Բեռլինից պահանջել էր քրեական գործ հարուցել հեռուստահաղորդավարի դեմ:










