ԼՂՀ հանձնաժողովը տեղեկություն է ստացել անհետ կորած զինվորի մասին

12:11 • 13.04.16

Ադրբեջանական կողմը տեղեկություն է հաղորդել մեկ անհետ կորած զինվորի մասին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ԼՂՀ  գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը:

«Քիչ առաջ ինձ բանավոր կերպով այդ տեղեկատվությունը փոխանցեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները: Այժմ ճշտվում է այդ տեղեկատվությունը, եթե պարզվեց, որ գտնվածն իսկապես հայ զինվոր է, ապա արագ կերպով կկազմակերպվի մարմնի ընդունման գործընթացը»,-ասաց Վիկտոր Քոչարյանը:

Ապրիլի 2-ից Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և լայնածավալ մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմը փնտրում էր 19 անհայտ կորած զինծառայողի: Նրանցից 18-ի մարմինները ադրբեջանական կողմը փոխանցեց խեղված վիճակում: Մեկ զինծառայողի ճակատագիրը մնում էր անհայտ:

 

ԼՂՀ հանձնաժողովը տեղեկություն է ստացել անհետ կորած զինվորի մասին