WSJ-ն իմացել է Սիրիայում հրադադարի ձախողման դեպքում ԱՄՆ-ի նախապատրաստած «Պլան Բ-ի» մասին
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) ու նրա տարածաշրջանային գործընկերները նախապատրաստել են գործողությունների հատուկ պլան, որն իրականացվելու է Սիրիայում հրադադարի ձախողման դեպքում։
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականը գրում է, որ այսպես կոչված «Պլան Բ-ն» ենթադրում է, որ Միացյալ Նահանգներն իր դաշնակիցների հետ ավելի կատարելագործված ու հզոր զինատեսակներ է մատակարարելու ընդդիմությանը, որպեսզի վերջինս կարողանա հարվածներ հասցնել իշխող ռեժիմի ռազմական ինքնաթիռների ու հրետանու ուղղությամբ:
ԿՀՎ-ն իր գործընկերներին վստահեցրել է, որ զենքը փոխանցվելու է ընդդիմադիր ուժերին միայն այն դեպքում, եթե հրադադարը խախտվի ու ռազմական գործողությունները վերսկսվեն:
Աղբյուրը մանրամասնում է, որ Սիրիայում հրադադարի ռեժիմը հաստատվել է փետրվարի 27-ին, սակայն այն չի տարածվում «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» և մի շարք այլ ահաբեկչական խմբավորումների վրա:










