Սաակաշվիլին արտահերթ ընտրություններ է կանխատեսել Ուկրաինայում

10:30 • 13.04.16

Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ մոտ ամիսներին Ուկրաինայում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որտեղ կհաղթեն «երիտասարդ բարեփոխիչները», գրում է korrespondent.net-ը։

 

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հավանականությունը շատ բարձր է։ Ես կարծում եմ, որ ելնելով Ուկրաինայում այսօրվա իրավիճակից՝ դրանք գրեթե անխուսափելի են առաջիկա ամիսներին»,- ասել է Սաակաշվիլին վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում:

 

Նա նաև վստահություն է հայտնել «երիտասարդ բարեփոխիչների» հաջողության վերաբերյալ, որոնք, Վրաստանի նախկին նախագահի խոսքով, հավաքվել են իր շուրջը։

 

«Այսօր այն մարդիկ, ովքեր իմ շուրջն են հավաքվել՝ երիտասարդ բարեփոխիչները, հնարավորություն ունեն հաղթելու Ուկրաինայում ցանկացած ընտրություն: Այդ մասին գիտեն տեղական կլանների և օլիգարխների ներկայացուցիչները, այդ պատճառով նյարդայնանում են, և նրանց ողջ քարոզչությունն ուղղված է իմ դեմ»,- ընդգծել է Սաակաշվիլին։

 

Սաակաշվիլին արտահերթ ընտրություններ է կանխատեսել Ուկրաինայում