Թաիլանդում սկսվել են Նոր տարվա տոնակատարությունները

14:50 • 13.04.16

Թաիլանդի բնակիչները սկսել են նշել բուդդայական օրացույցով Նոր տարին, որն այլ կերպ անվանում են Սոնգկրան, հայտնում է interfax.ru-ն:

 

Երկրի իշխանությունները հույս ունեն, որ այս տարի եռօրյա տոնակատարությունները կանցնեն առանց ալկոհոլի, կիսամերկ պարուհիների ու այլ հակաբարոյական երևույթների:

 

Իշխանությունները խոստացել են ձերբակալել փողոցներում ալկոհոլային խմիչքներ օգտագործողներին, ինչպես նաև իրենց վուլգար պահող կանանց:

 

Ավանդաբար Թաիլանդի բնակիչներն այս տոնը նշում են` հարգելով մեծերին, այցելելով բուդդայական տաճարներն ու ջրով մաքրելով Բուդդայի արձանները: Բացի այդ, նրանք իրար վրա ջուր են շփում։

 

Սակայն այս տարի Թաիլանդի իշխանությունները երաշտի պատճառով կոչ են արել բնակիչներին ջուրը խնայողաբար օգտագործել։

 

Թաիլանդում սկսվել են Նոր տարվա տոնակատարությունները