Նազարբաևն ու Էրդողանը Թուրքիայում քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով գտնվում է Թուրքիայում, հանդիպել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարը։ Այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, հաղորդում է РИА Новости-ն։
Մամուլի ծառայության հաղորդման համաձայն՝ Նազարբաևը և Էրդողանը քննարկել են անցած տարվա ապրիլին Ղազախստան Թուրքիայի նախագահի այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
«Պետությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել միջազգայն օրակարգի հարցերի, ինչպես նաև ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկվող ջանքերի վերաբերյալ: Ղազախստանի նախագահը ևս մեկ անգամ Էրդողանին ցավակցություն է հայտնել այս տարվա մարտին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության առնչությամբ»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրությունում։










