Յացենյուկը կասկածվում է 3 մլն դոլար կաշառք վերցնելու համար
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հաստատել է, որ երկրի վարչապետի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած Արսենի Յացենյուկի` 3 մլն դոլար կաշառք վերցնելու գործով ընթանում է հետաքննություն։
Ինչպես նշում է lenta.ru-ն, այս մասին հայտնել է Գերագույն ռադայի Հակակոռուպցիոն հանձնաժողովի քարտուղար Դմիտրի Դոբրոդոմովը:
Նրա փոխանցմամբ՝ 2015թ. հուլիսին Յացենյուկը 3 մլն դոլարի կաշառք է վերցրել «Концерн РРТ» ընկերության գործադիր տնօրենի նախկին առաջին տեղակալ Վլադիմիր Իշչուկից` նրան գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու համար:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Յացենյուկը հայտարարել է իր հրաժարականի մասին։










