Ավստրիան սկսել է պատ կառուցել Իտալիայի հետ սահմանին
Ավստրիան սկսել է պատի կառուցումն Իտալիայի հետ սահմանին, որը կսահմանափակի այդ երկրից ժամանող փախստականների հոսքը:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, ավստրիացի ոստիկանների խոսքով, ցանկապատի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են, ներգաղթյալների գրանցման սրահի հիմնարկեքն արդեն դրվել է:
Ցանկապատի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել մայիսի ավարտին: Ավստրիացի պաշտոնյաների գնահատումներով` առաջիկայում ներգաղթյալները կգիտակցեն, որ «բալկանյան երթուղին» Հունաստանի, Մակեդոնիայի և Սերբիայի տարածքով վերջնականապես փակվել է, և կսկսեն նոր ուղիներ փնտրել:
Պաշտոնական Վիեննան հայտարարել է, որ փախստականների դեմ ցանկապատի կառուցումը քաղաքական անհրաժեշտություն է:










